Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը և ադրբեջանցի փորձագետ Նաթիգ Ջաֆարլին «Շաբաթվա իրադարձություններ» շարքի հերթական թողարկման ժամանակ քննարկում են այն իրադարձություններն ու հայտարարությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վրա։ Այս անգամ խոսքը վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի արձագանքին, Հայաստանի և Թուրքիայի համար այդ քայլի օգուտներին, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին ու ժամկետներին, Կենտրոնական Ասիային Հայաստանի ինտեգրման հնարավորություններին, ինչպես նաև այլ գործոնների, որոնք կարող են ազդել տարածաշրջանում խաղաղության հեռանկարների վրա։
46