«Շաբաթվա իրադարձություններ» հաղորդման նոր թողարկման ընթացքում Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը և Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը քննարկել են շաբաթվա կարևորագույն քաղաքական և տարածաշրջանային զարգացումները։
Քննարկման հիմնական թեմաներն էին հայ-ադրբեջանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի սպասվող այցը տարածաշրջան, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների, հայ-ադրբեջանական երկարաժամկետ հաշտեցման հեռանկարները։