Դիլեմա 119. Հանրային կարծիքն ու դրա հարցումները

հեղ․ Armenian Council

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերն են «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնի նախագահ Արփի Մանուսյանը և «Ռեստարտ» քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանը։ Թեման` Հանրային կարծիքն ու դրա հարցումները։ Զրույցը վարում է «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը։

— Որքանո՞վ է խնդիր ցածր մասնակցելիությունը,
— Ովքե՞ր են պատվիրում տարատեսակ հարցումներ, և հիմնականում ո՞ր մարդիկ են հրաժարվում հարցումներին մասնակցել,
— Հարցումներին մասնակցող մարդկանց նյութական շահագրգռում. ընդունված պրակտիկա՞, թե սոցիալական հատուկ խմբի թիրախավորում,
— Հանրային կարծիքի պարտադրանք,
— Անվստահություն անձնական տվյալների տարածման նկատմամբ,
— Ինչո՞ւ երիտասարդության զգալի մասը չի վստահում որևէ քաղաքական ուժի,
— Ինչպե՞ս են հարցումներն ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա,
— Քննարկվող հարցերի և իրականության խզումը մեր հասարակության մեջ,
— Ժողովրդավարության հանդեպ անվստահությունը հումանիտար գիտությունների ներկայացուցիչների շրջանում,
— Հարցվողների նախապատվությունները ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ,
— Ծառուկյանի «ֆենոմենը»,
— Որակական և քանակական ուսումնասիրություններ,
— Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակներում Հարցվողների ակնկալիքները ՀՀ կառավարությունից,
— Այլ կարևոր տվյալներ արված հետազոտություններից,

Ընթերցեք նաև