Հրաչյա Թաշչյան

հեղ․ Armenian Council

Հրաչյա Թաշչյանը ծնվել է 1964 թվականին, Երևանում:

1986-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը:

Մինչև 1994 թվականն աշխատել է «Երևաննախագիծ» հաստատությունում՝ որպես ինժեներ-նախագծող: Այնուհետև աշխատանքի է ընդունվել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: 1995-1997թթ․ ուսանել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում։ Այն ավարտելուց հետո շարունակել է դիվանագիտական ծառայությունը ՀՀ ԱԳՆ համակարգում։

Տարբեր տարիների բաժնի վարիչի, խորհրդականի և դեսպանորդի պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների, քաղաքական ծրագրավորման, ռազմաքաղաքական հարցերի, Եվրոպայի երկրների և Ամերիկյան երկրների վարչություններում, ինչպես նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում (Բրյուսել), ՄԱԿ-ում ՀՀ առաքելությունում (Նյու Յորք) և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում (Վաշինգտոն):

Դիվանագիտական կարիերայի ընթացքում զբաղեցրել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (2009-2014թթ․), ՀՀ վարչապետի օգնականի (2018-2020թթ․) և ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (2021-2022թթ․) պաշտոնները:

2023 թվականից դասավանդում է Երևանի «Գլաձոր» համալսարանում և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում:

Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ընթերցեք նաև