Մեր մասին

հեղ․ Armenian Council

Հայկական խորհուրդ

«Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացնում է  խորացված փորձագիտական հետազոտություններ ու վերլուծություններ, տրամադրում քաղաքական, անվտանգային և հասարակական կյանքի տարբեր բնագավառներին առնչվող խորհրդատվություններ։

Կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականի հունվարին՝ պատմաբան և քաղաքագետ Արեգ Քոչինյանի կողմից։

Խորհուրդը պարբերաբար կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, դասընթացներ, դասախոսություններ, փորձագիտական հանդիպումներ։ Կազմակերպությունն իրականացնում է նաև կրթական, հրապարակախոսական, վերլուծական, հետազոտական նախագծեր, հրապարակում, հրատարակում և տարածում է գիտական, վերլուծական, տեղեկատվական բնույթի նյութեր:

Խորհրդի առաքելությունն է՝ սերմանել և ջատագովել հասարակության ռացիոնալ մտածողության ձևավորումը։

Խորհրդի նպատակն է՝ ապահովել Հայաստանի, տարածաշրջանի և ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացների շուրջ ծավալվող քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական և այլ հարցերի քննությունը, վերլուծությունը, սպառնալիքների գնահատումը և քաղաքական կանխատեսումները, հակագործողությունների մշակումը, դրանց վերջնարդյունքների կանխատեսումը և այդ ամենի հանրայնացումը՝ ապացույցների վրա հիմնված ամփոփումների և  առաջարկների տեսքով։

Խորհրդի կարգախոսն է՝ «Ժողովրդավարություն, կայուն զարգացում, անվտանգություն»

«Հայկական խորհուրդ»-ն առաջնորդվում է ժողովրդավարական արժեքներով, իրավահավասարության և մարդու իրավունքների ջատագովությամբ։ Դեմ է պատերազմներին, մարդկության կամ բնության դեմ հանցագործություններին, բիրտ ուժի կիրառմանը։

Խորհրդի առանցքային ծրագրերն ու նախաձեռնությունները․

  • «Խթանելով ժողովրդավարական հաստատութենականացումը» ծրագիրը

«Խթանելով ժողովրդավարական հաստատութենականացումը» դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ու կայացնել ժողովրդավարական ինստիտուտներն ու կառույցները Հայաստանում, զարգացնել և ընդլայնել հանրային քննարկումներն ու մասնագիտական հանդիպումները, երկխոսություն ստեղծել քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և որոշում կայացնողների միջև։

Ծրագիրը նպաստում է ժողովրդավարական դիմադրողականության բարձրացմանը՝ խթանելով փորձագիտական վերլուծությունը, հանրային իրազեկումն ու ներգրավվածությունը, ինչպես նաև՝ կառուցողական երկխոսությունը որոշում կայացնողների հետ։

Հասանելի ձևաչափերի և նպատակային իրազեկումների միջոցով այս նախագիծը կխրախուսի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը և կնպաստի  գիտելիքի վրա հիմնված քաղաքականության մշակմանը։

  • Տարածաշրջանային խաղաղաշինության գործընթացներ

«Հայկական խորհրդի»  անդամներն ու փորձագետներն ակտիվորեն ներգրավված են նաև տարածաշրջանային խաղաղաշինությանն ուղղված նախաձեռնություններում, այդ թվում՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական փորձագիտական երկխոսություններում։ 2025 թվականից «Հայկական խորհրդի» ղեկավարը և երկու փորձագետներ ներգրավված են հայ-ադրբեջանական «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքներում։

  • «Դիլեմա» հեռուստահաղորդումը

2023 թվականից խորհուրդը ներկայացնում է «Դիլեմա» հաղորդաշարը, որը հեռարձակվում է «Բուն TV»-ի եթերում։

  • «Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն» ծրագիրը

Այս ծրագիրը նպատակ ուներ զարգացնել ժողովրդավարական համակարգերի դիմադրունակությունը՝ խթանելով ինքնիշխան ընտրության հնարավորություններ։

  • «Ժողովրդավարական անվտանգություն» առցանց պարբերականը

Այս նախաձեռնությունը ապահովում է վերլուծական հարթակ՝ ներգրավելով առաջատար փորձագետների և ներկայացնելով փաստահեն վերլուծություններ անվտանգային մարտահրավերների, աշխարհաքաղաքական զարգացումների և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։

Այս նախաձեռնությունների իրականացմամբ և շարունակաբար ընդլայնվող իր վերլուծական ու հանրային գործունեությամբ «Հայկական խորհուրդ»-ը ձևավորել է մեծ ազդեցություն և ձեռք բերել դրական համբավ ոչ միայն Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում, այլև՝ միջազգային ասպարեզում: